Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Պատմեք այն աշխարհի մասին, որտեղ կուզեիք մեծանալ»

«Պատմեք այն աշխարհի մասին, որտեղ կուզեիք մեծանալ»
31.01.2015 | 12:57

Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ) հրավիրում է մասնակցելու «Պատմեք այն աշխարհի մասին, որտեղ կուզեիք մեծանալ» խորագրով 44-րդ նամակագրական միջազգային մրցույթին:

Անհրաժեշտ է ՀՀ մինչև 15 տարեկան երիտասարդների միջև կազմակերպել մրցույթ, որի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև ապրիլի 30-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:
Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետը մարտի 31-ն է:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ